Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հնագիտության ինստիտուտի մասնագետներին հաջողվել է հայտնաբերել Սուդբիշինի ճակատամարտի (1555 թվական) վայրը, որտեղ տեղի է ունեցել Իվան Ահեղի ժամանակաշրջանի ռուսական զորքի եւ ղրիմյան հորդայի միջեւ Սուդբիշի մերձակայքում ամենահայտնի ճակատարամերտից մեկը:
2021 թվականի ապրիլին առաջին գտածոները վեր են հանել Նովոդերեւենկովսկի շրջանի Գոգոլ գետի հատակից օրլովսկի ակումբի դայվերները: ՌԳԱ Հնագիտության ինստիտուտի արշավախումբը պարզել է, որ սպառազինության եւ զինամթերքի առարկաները հանդիպում են նշանակալի մակերեսով հրապարակի վրա: Որոշ հատվածներում արդեն ներկա են գտնվել «սեւ հանքափորները»:
Նախորդ դաշտային շրջանի ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 2200 առարկա՝ սրերի, դանակների մասունքներ, մարտական եւ աշխատանքային կացիններ, նիզակներ, ձեռքի հրազենի մնացորդներ, փամփուշտներ, հագուստի, ինչպես նաեւ ձիերի հանդերձանքի մասունքներ:
Գտածոների թվագրումը հիմնված է սպառազինության բնորոշ առարկաների, XVI դարի վերջի եւ XVII դարի սկզբի խաչերի, ինչպես նաեւ Իվան Վասիլեւիչի մետաղադրամների (որոնք հատված են նախքան 1547 թվականը) եւ թաթարների փողերի վրա:



























