«Հպվող երկնաքար» սարսափեցնող անվանմամբ տիեզերական օբյեկտն անցել է ԱՄՆ Ջորջիա եւ Ալաբամա նահանգների երկրնքով այս շաբաթ, ինչը թույլ է տվել մեզ դառնալ այդ արտասովոր եւ հազվագյուտ իրադարձության ականատեսը, հաղորդում է astronews.ru-ն՝ հղում անելով  NASA-ի տվյալներին:

Հպվող երկնաքարեր են անվանում օբյեկտները, որոնք շարժվում են Երկրի մթնոլորտի նկատմամբ հպվող հետագծով եւ այդ պատճառով մոլորակի երկրնքում երկար տարածություն անցնող երկնաքարերը, պարզաբանում է NASA-ն:

«Երբեմն, շատ հազվադեպ, դրանք նաեւ «հետ են թռչում» մթնոլորտից եւ ուղղվում հետ՝ դեպի տիեզերք»,-ասվում է ՆԱՍԱ-ի ֆեյսբուքյան հայտարարության մեջ:

Այդ հրե գունդը բոցավառվել է երկնքում նոյեմբերի 9-ին եւ հայտնաբերվել NASA-ի երեք տեսախցիկների կողմից, որոնք նախատեսված են այդ տարածքում երկնաքարերին հետեւելու համար:

Այն ներթափանցել է մթնոլորտ «շատ սուր անկյան ներքո», որը կազմել է ընդամենը 5 աստիճան:

Իրականում, այն բավականին երկար ժամանակ է շարժվել երկնքում:

«Այդ երկնաքարն առաջին անգամ դիտարկվել է շուրջ 90 կմ բարձրության վրա Ջորջիա նահանգի երկրնում, երբ ուղեւորվել է դեպի հյուսիս-արեւմուտք ժամում 61 500 կմ արագությամբ»,-հայտնում են NASA -ից:

«Երկնքում դրա ուղին այնքան երկար էր, որ մեր ավտոմատացված ծրագրային ապահովումը չի կարողացել մշակել բոլոր հավաքագրված տվյալները: Ուստի գործարկվել է ուրիշ կոդ եւ կատարված վերահաշվարկը ցույց է տվել, որ հետագծի վերջնական կետը գտնվում է Թենեսի նահանգի հարավում՝ Լուց քաղաքի երկնքում»:

Այդ տարածքում ամպերով ծածկված երկինքը թույլ չի տվել բնակիչների մեծամասնությանը տեսնել երկնաքարը, ինչպես նաեւ դժվարացրել է տիեզերական քարի չափսերը պարզելու գործընթացը, հավելել են նրանք:

Գիտնականները համարում են, որ դա մթնոլորտում այրվող երկնաքարի փորք մասնիկ էր: NASA-ն հաղորդում է, որ դիտարկվող երկնաքարերի թվի մեծացում է սպասվում ամեն տարի սեպտեմբերից մինչեւ նոյեմբեր: