Հնդկաստանի Գերագույն դատարանը կարգադրել է իշխանություններին փակել մայրաքաղաքի եւ շրջակա քաղաքների գրասենյակները, որպեսզի միլիոնավոր մարդիկ կարողանան տնից աշխատել, քանի որ պաշտոնյաները ուղիներ են փնտրում օդի վտանգավոր աղտոտվածությունը նվազեցնելու համար, որը պատճառով փակվել են նաեւ դպրոցները, հայտնում է Reuters-ը:
Նյու Դելիի քաղաքային իշխանությունները, որոնք նոյեմբերի սկզբից պայքարում է թունավոր մառախուղի դեմ, շաբաթ օրը շտապ գործողություններ են ձեռնարկել՝ հրամայելով չորս օրով փակել դպրոցները եւ դադարեցնել շինարարական աշխատանքները:
Դատարանը նաեւ պահանջել է անհապաղ միջոցներ ձեռնարկել հարեւան Հարյանա, Փենջաբ եւ Ուտար Պրադեշ նահանգներում գյուղատնտեսական մշակաբույսերի թափոնների հետ կապված հրդեհները զսպելու համար, հարյուր հազարավոր ֆերմերները դրանք հրկիզել են, որպեսզի մաքրեն ցանքատարածությունները նոր ցանքսի համար:
Ձմռան օդի աղտոտման հիմնական աղբյուր հանդիսացող՝ մշակաբույսերի թափոնների այրումը նվազեցնելու Հնդկաստանի ջանքերը քիչ օգուտ են բերել՝ չնայած վերջին չորս տարիների ընթացքում միլիարդավոր ռուփիների ծախսին:
Երկուշաբթի օրը Դելիում օդի որակի ինդեքսը 500 միավոր սանդղակով կազմել է 343, ինչը վկայում է «շատ վատ» պայմանների մասին, որոնք երկարատեւ ազդեցության դեպքում կարող են շնչառական հիվանդություններ առաջացնել: Անցած շաբաթվա վերջին մայրաքաղաքում ցուցանիշը հասել էր 499-ի։
Գերագույն դատարանը նաեւ որոշում է կայացրել միջոցներ ձեռնարկել ոչ էական տրանսպորտային միջոցների երթեւեկությունը դադարեցնելու, արդյունաբերական աղտոտվածությունը նվազեցնելու եւ փոշու քանակը սահմանափակելու համար:
Աշխարհի ամենաաղտոտված մայրաքաղաք համարվող Դելիի օդի վատ որակի պատճառը քաղաքից դուրս ածխով աշխատող էլեկտրակայաններն են, ինչպես նաեւ թափոնների բացօթյա այրումը:




























