Առաջին էմոջիները հայտնվել են 1990-ականներին։ Այդ ժամանակ ոչ ոք չէր կարող մտածել, որ դրանք համաշխարհային պոպուլյարություն ձեռք կբերեն։
Վերջին հետազոտության շնորհիվ հաջողվել է պարզել, որ ճնշող մեծամասնությունը կարող է հեշտությամբ հասկանալ բառին փոխարինող էմոջին։ Սակայն պարզվել է, որ այդ տեղեկատվության մշակումն ուղեղում 50 տոկոսով ավելի շատ ժամանակ է պահանջում, եթե էմոջին ուղիղ կերպով որեւէ բառ չի արտացոլում, օրինակ, հետազոտությունը ցույց է տվել, որ 350 միլիվայրկյան ավել է պահանջվում բառերն ուղիղ կերպով փոխարինող էմոջիները կարդալու համար: Եթե էմոջին փոխարինում է բառին, ապա այն մշակելու եւ հասկանալու համար 900 միլիվայրկյան ավել է պահանջվում, հաղորդում է Planet-today-ը։
Այդ երեւույթը կապել են նրա հետ, որ ուղեղը էմոջին որպես պատկեր է ընկալում, այլ ոչ թե որպես բառ։ Սա վկայում է այն մասին, որ նման տեղեկատվության մշակումը լրացուցիչ մշակման փուլ է պահանջում։ Նախ ուղեղը պետք է ճանաչի պատկերը, հետո պատկերը համեմատվում է բառի հետ։ Ընթերցանության ընթացքում մի քանի քայլ բաց է թողնվում։
Մինչ օրս փոքր թվով հետազոտություններ են անցկացվել, որոնք ուղղված են ուղեղի կողմից էմոջիների մեկնաբանմանը: Այդ հետազոտությունն իրականացնելու համար գիտնականներն օգտագործել են առցանց հետազոտությունը 53 կամավորների մասնակցությամբ:





























