ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչներին զարմացրել է ափ դուրս եկած մեծ մետաղյա արկղը, գրում է UPI-ն։ Ի վերջո, նրանք դեռ չգիտեն, թե դա ինչ է։

Ֆլորիդայի լողափին հանգստացողները օվկիանոսի ափին ընկած տարօրինակ առարկա են նկատել։ Արտաքին տեսքով այն հիշեցրել է մեծ երկաթյա արկղ, որի վրա անցքեր չեն եղել։

Խորհրդավոր օբյեկտը շատ արագ ժողովրդականություն է ձեռք բերել բնակչության շրջանում, ուստի ոստիկանությունը հետաքրքրվել է դրանով։ Սպաները, ժամանելով դեպքի վայր, զննել են կառույցը, բայց նաեւ չեն կարողացել հասկանալ, թե դա ինչ է։

Սակայն բնական պաշարների նախարարությունը փորձել է բացատրել իրավիճակը։ Նրանց խոսքով՝ նավի վրա մետաղյա տուփը ավելորդ բեռ է եղել, որը նետել են, սակայն սա դեռ վերջնական տարբերակը չէ։

Այժմ տեղական իշխանությունները մտածում են, թե ինչ անել այդ իրի հետ։ Ամենայն հավանականությամբ, այն կվերացնեն։