Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույց է ունեցել։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրության հետ կապերի վարչության հաղորդագրությունում, տեղեկացնում է  Անատոլիական գործակալությունը։

Հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Նախագահները նաեւ կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի վերաբերյալ։