Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում երիտասարդ կինը դարձել է հանցագործի զոհը, ով կտրել է նրա գլուխն ու իր հետ տարել «ավարը», գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Times of India-ն։

Նախնական տվյալներով՝ կինը ճանաչում էր մարդասպանին, նա կարող էր լինել նրա գործընկերը։ 

Կնոջ այլանդակված մերկ մարմինը հայտնաբերել է տան տերը, երբ առավոտյան եկել է հյուր։ 

Մահացածի ինքնությունը հաջողվել է պարզել բժշկի դեղատոմսի միջոցով։ Դիմելով բուժհաստատություն՝ ոստիկանությունը տեղեկացել է, որ այդ տարածքում ընտանիքը փնտրում է Պունամ Պալա անունով մի կնոջ։

Ոստիկանության տվյալներով՝ տեսահսկող սարքերը չեն ֆիքսել, թե ինչպես է կասկածյալը հեռացել տան դռնով, ինչը նշանակում է, որ փախուստի համար նա, հավանաբար, այլ ճանապարհ է ընտրել։ Նրա ինքնությունը դեռ պարզված չէ։