Ցրված սկլերոզը կոչվում է «հազար դեմքերի հիվանդություն», քանի որ յուրաքանչյուր մարդու մոտ այն կարող է տարբեր կերպ դրսևորվել։ Հիվանդության խորը փուլերում հիվանդները հաճախ հայտնվում են սայլակի մեջ: Ինչպես շատ հիվանդությունների դեպքում, ծխող մարդիկ նույնպես վտանգի տակ են: Կա մեկ «բայց»՝ ոչ բոլոր ծխախոտային արտադրանքները կարող են դա առաջացնել։
Ի՞նչ է ցրված սկլերոզը, և ի՞նչու է կարևոր իմնանալ նրա մասին
Չնայած ընդունված է հիշողության խանգարումը սկլերոզ անվանել, սակայն ցրված սկլերոզը դրա հետ ընդհանրապես կապ չունի։ Դա նյարդային համակարգի աուտոիմուն խանգարում է, որի ժամանակ քայքայվում է ողնուղեղի և ուղեղի սպիտակ նյութը։ Այն ազդում է մարդու հենաշարժական համակարգի, կորդինացիայի, տեսողական և ճանաչողական ֆունկցիաների վրա։ Ցրված սկլերոզը բուժում չունի, սակայն կան դեղամիջոցներ, որոնք կարող են դանդաղեցնել հիվանդության առաջընթացը և թեթևացնել ախտանիշները:
Աշխարհում ավելի քան 2,8 միլիոն մարդ տառապում է այս հիվանդությամբ, կանայք 2-3 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ։
Թյուր կարծիք կա, որ սա տարեցների հիվանդություն է, թեև շատ դեպքերում հիվանդները 20-ից 50 տարեկան մարդիկ են։ Վարակիչ հիվանդությունները, գենետիկական նախատրամադրվածությունը, շրջակա միջավայրը, սթրեսը և վիտամին D-ի պակասը համարվում են ռիսկի գործոններ։ Միևնույն ժամանակ, մեծ թվով ուսումնասիրություններ ծխելը նշում են որպես հիվանդության զարգացման վրա ազդող պատճառ։
Ծխելը և ցրված սկլերոզը
ՑՍ-ի զարգացման ռիսկը մեծանում է 50%-ով, եթե անձը ծխող է կամ երբևէ եղել է ծխող: Աղբյուրների տեղեկությունների մեծ մասի համաձայն՝ հիվանդության վտանգը կախված չէ է սիգարետի ծխելու հաճախականությունից և տևողությունից, թեև մի քանի խոշոր ուսումնասիրություններ պարզել են ուղղակի կապ այս գործոնների և հիվանդության ռիսկի միջև:
Ցրված սկլերոզի վերաբերյալ հետազոտությունների որոշ մասը կատարվել են Շվեդիայում: Շվեդական ծխախոտի մշակույթի առանձնահատկությունը սնուսն է: Սա առանց ծխախոտի նիկոտին պարունակող արտադրանք, որը տեղավորվում է վերին շրթունքի և քիմքի միջև: Այս դեպքում նիկոտինը ուղղակիորեն մտնում է օրգանիզմ։
Գիտնականները որոշել են ստուգել կապը սնուսի օգտագործման և ցրված սկլերոզի զարգացման միջև։ Մի քանի ուսումնասիրություններ ցույց են տվել, որ սնուսի օգտագործումը չի մեծացնում հիվանդության զարգացման ռիսկը, այլ ավելի շուտ նվազեցնում է այն։ Այսպիսով, բժիշկները եկել են այն եզրակացության, որ ցրված սկլերոզի վրա ազդում է ոչ թե նիկոտինը, այլ սիգարետի այրման արդյունքում ստացված այլ նյութերը։
Թեև գիտական ուղղակի ապացույցները բացակայում են, այս ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ առանց ծխի էլեկտրոնային սարքերը չեն մեծացնում ցրված սկլերոզի վտանգը այնքան, որքան ավանդական սիգարետը, քանի որ դրանք վերացնում են ծխախոտի այրումը:
Նրանք ձևավորում են նիկոտին պարունակող աերոզոլ, որը պարունակում է մինչև 95% ավելի քիչ թունավոր նյութեր, քան ծխախոտի ծուխը: Եթե ծխողները դժվարանում են թողնել ավանդական սիգարետը, ծխախոտի ջեռուցման համակարգերը և էլեկտրոնային ծխախոտները նրանց համար ավելի քիչ վնասակար այլընտրանքներ են:
Նիկոտինը որպես դեղամիջոց
Փորձերի ընթացքում գիտնականները հայտնաբերել են նիկոտինի հակաբորբոքային հատկությունները, որոնք ճնշում են ցրված սկլերոզի և այլ աուտոիմուն հիվանդությունների զարգացումը։ Առայժմ հետազոտություններ են արվել միայն նմանատիպ աուտոիմուն հիվանդություն ունեցող մկների վրա:
Հետազոտաղների խումբը փոքրիկ պոմպեր է տեղադրել հետազոտվողների մաշկի տակ՝ նիկոտինի մշտական չափաբաժին ստանալու համար: Ժամանակի ընթացքում մկների մոտ նվազել է հիվանդության առաջընթացը և ախտանիշների ծանրությունը: Եվ չնայած դեռ վաղ է խոսել նիկոտինի թերապևտիկ օգտագործման մասին, գիտական հանրությունը նշում է այս նյութի ներուժը։





























