Քահանան եւ երկրաբանը սուրբծննդյան տեսարանի համար օգտագործել են իսպանական Լա Պալմայի հրաբխային մոխիրը, գրում է Reuters-ը։
Տաջույա եկեղեցու քահանա Դոմինգո Գերան եւ իսպանական աշխարհագրական ինստիտուտի երկրաբան Ռուբեն Լոպեսը որոշել են օգտագործել հրաբխի մոխիրը։
«Մենք օգտագործել ենք լավա, մոխիր եւ լապիլլա (հրաբխային ապարների բեկորներ) այնպես, որ պատկերացում լինի հրաբխի մասին, քանի որ մենք ընդամենը երեք կիլոմետր հեռավորության վրա ենք»,-ասել է Լոպեսը։
«Մենք ցանկանում էինք նախաձեռնություն ցուցաբերել սուրբծննդյան ոգով մի վայրում, որտեղ մարդիկ տխուր են եւ շատ մտահոգված»,-հավելել է նա։





























