Հարավային Աֆրիկայից ընտանիքն իր տան տոնածառի վրա թունավոր օձ է հայտնաբերել, հաղորդում է UPI-ն։
Snake Live Matter ընկերության հիմնադիր Ջերի Հեյնսի խոսքով՝ իրեն դիմել է Քեյփթաունից մի ընտանիք, որը պատմել է, որ տան տոնածառի վրա օձ է հայտնաբերել, եւ որ իրենք չգիտեն՝ ինչ անել դրա հետ։
Տղամարդը հասցեով ժամանել է 90 րոպե անց․ օձը դեռ տոնածառի ճյուղերին էր։ Նա հատուկ աքցանի օգնությամբ օձին խնամքով հանել է տոնածառի վրայից, ապա դրել հատուկ տարայի մեջ։
Ըստ Հեյնսի՝ դա թունավոր բումսլանգ էր, որի խայթոցը մահացու է մարդկանց համար։





























