Օհայո նահանգի Ակրոն քաղաքի ոստիկանությունը հայտնել է 18 մետրանոց կամրջի գողության մասին, որը վերականգնվել է 2003 թվականին։ Այդ մասին հայտնել է Akron Beacon Journal-ի տեղական պարբերականը։
Ոստիկանության տեղեկություններով՝ նոյեմբերի 3-ին հայտնաբերվել է, որ ինչ-որ մեկը հեռացրել է Միդլբերի այգում գտնվող կամրջի տախտակամածի տախտակները: Իսկ արդեն նոյեմբերի 11-ին հայտնի է դարձել, որ ամբողջ մետաղական կարկասը՝ 18 մետր երկարությամբ եւ 3 մետր լայնությամբ, անհետացել է։
Ոստիկանությունը ենթադրում է, որ հանցագործների կողմից կամրջի ապամոնտաժումը շարունակվել է մի քանի օր անընդմեջ։
Կամրջի արժեքը գնահատվում է 40.000 դոլար։ Քաղաքապետարանի ծրագրերի համաձայն՝ կամուրջը պետք է օգտագործվեր որպես ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց կացարանի պատկանող կայանատեղի։





























