Բրիտանական Financial Times թերթը «Տարվա մարդ» է ճանաչել ամերիկացի միլիարդատեր, Tesla-ի եւ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկին՝ «ավտոմոբիլային արդյունաբերության` էլեկտրաքարերի արտադրությանն» ուղղված ջանքերի համար, գրում է «Գազետա»-ն:
Պարբերականը նշել է, որ Մասկի ջանքերի շնորհիվ էլեկտրաքարերի ոլորտում խոշոր ավտոարտադրողները նույնպես սկսել են ակտիվորեն ներդրումներ կատարել անձնական տրանսպորտի էկոլոգիապես ավելի մաքուր տեսակների արտադրության մեջ։
«Երկար ժամանակ ավտոարդյունաբերության ներկայացուցիչները Tesla-ն եւ անձամբ ինձ հիմար ու խաբեբա էին անվանում… Նրանք ասում էին, որ էլեկտրաքարերը չեն աշխատի»,- ասել է Tesla-ի հիմնադիրը բիզնես պարբերականին տված հարցազրույցում:
Նա նաեւ հավելել է, որ ի սկզբանե որոշել էր ստեղծել Tesla-ն, որպեսզի ցույց տա էլեկտրաքարերին արդյունավետ անցման հնարավորությունը, եւ որ սկզբունքորեն նման ավտոմեքենաների արտադրությունը հնարավոր է։
Ավելի վաղ Time ամսագիրն Իլոն Մասկին «Տարվա մարդ» էր ճանաչել։





























