Մալթան դարձել է եվրոպական առաջին երկիրը, որը թույլատրել է կանեփի սահմանափակ մշակումը եւ պահպանումը անձնական օգտագործման համար, հայտնում է Reuters-ը։

Լյուքսեմբուրգը նմանատիպ ծրագրերի մասին հոկտեմբերին էր հայտարարել, սակայն նրա խորհրդարանը դեռեւս կանաչ լույս չի տվել այդ միջոցառմանը:

Օրենքը, որն ընդունվել է 36 կողմ, 27 դեմ ձայներով, Մալթայում մեծահասակներին թույլ է տալիս ունենալ մինչեւ յոթ գրամ կանեփ եւ աճեցնել մինչեւ չորս բույս:

Օրինագիծն առաջ է քաշել իրավահավասարության նախարար Օուեն Բոննիչին, ով պնդում է, որ Մալթան «վնասի նվազեցման մոտեցում» է որդեգրել՝ մեծահասակների կողմից անձնական օգտագործման համար կանեփի վաճառքը կարգավորող մարմին ստեղծելով:

Հասարակական վայրերում կանեփ ծխելը կմնա անօրինական, եւ յուրաքանչյուր ոք, ով կբռնվի երեխայի աչքի առաջ կանեփ օգտագործելիս, կտուգանվի 300-500 եվրոյի չափով: