ԵՄ-ն եւ շահագրգիռ գործընկերները ողջունում են 2021 թվականի մարտին ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը, ողջունում են ձեռք բերված առաջընթացը եւ խրախուսում դրա լիարժեք կատարումը, ինչը կհանգեցնի գործընկերության նոր մակարդակի: Այս մասին ասված է Բրյուսելում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրում։
«ԵՄ-ն եւ շահագրգիռ գործընկերները ողջունում են վերջերս Հայաստանի եւ Ուկրաինայի հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրերի ստորագրումը։ ԵՄ-ն եւ շահագրգիռ գործընկերները նաեւ ողջունում են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության եւ Ուկրաինայի հետ համաձայնագրերը՝ Horizon Europe-ի հետ նրանց ասոցացման վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում։





























