Հինգշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները նկատելիորեն աճում են վերջին շաբաթվա ընթացքում պաշարների լուրջ նվազման մասին ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:
Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 0.72 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 74.42 դոլարի, WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը` 0.97 տոկոսով՝ հասնելով 71.56 դոլարի։
Նավթային ներդրողները շարունակում են գնահատել ԱՄՆ էներգետիկայի նախարարության ամենշաբաթյա վիճակագրությունը նավթի պաշարների եւ արդյունահանման վերաբերյալ։ Այդպես, դեկտեմբերի մինչեւ 10-ը մեկ շաբաթվա ընթացքում երկրում նավթի կոմերցիոն պաշարները կրճատվել են 4.6 մլն բարելով, մինչդեռ ցուցանիշի նվազման կանխատեսումը կազմել է ընդամենը 2.1 մլն բարելով։ Պաշարները նվազում են արդեն երրորդ շաբաթն անընդմեջ։ Երկրում նավթի արդյունահանումը մեկ շաբաթվա ընթացքում մնացել է օրական շուրջ 11.7 մլն բարելի մակարդակում։





























