Կենսաթոշակով ապրելու համար լավագույն վայրեր են անվանվել Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Ավստրալիան եւ Իսրայելը, ասվում է Our Life Plan պորտալի նոր ուսումնասիրության մեջ, հաղորդում է Express-ը։
Հետազոտության մեջ ներառվել է երկրներ ամենաերջանիկների ցանկից, եւ ցուցակը կազմվել է՝ օգտագործելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են երջանկության վարկանիշը, կյանքի արժեքը, միջին ամսական աշխատավարձը, միջին տարեկան ջերմաստիճանը եւ տարվա մեջ արեւային ժամերի քանակը: Հետազոտության արդյունքներով՝ ԱՄԷ-ն դարձել է թոշակառուների համար լավագույն երկիրը։ Երկրում տարվա մեջ ջերմաստիճանը միջինում 27 աստիճան է, արեւը շողում է տարեկան 3508 ժամ։ Այս ցուցանիշը բարձր ապրուստի եւ միջին ամսական աշխատավարձի հետ մեկտեղ երկրին թույլ է տվել զբաղեցնել առաջին տեղը:
Հնգյակում են Ավստրալիան, Իսրայելը, Բահրեյնը եւ Սաուդյան Արաբիան: Եվրոպական երկրներից ցուցակում է Կիպրոսը՝ երկար ցերեկային ժամերի եւ 19,6 աստիճան տարեկան միջին ջերմաստիճանի շնորհիվ: Առաջին տասնյակը եզրափակում են Իսպանիան, Մալթան, Կոլումբիան եւ Թաիլանդը։





























