Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների լրակազմ է պատրաստում, որը կքննարկվի հինգշաբթի ԵՄ գագաթաժողովում։ Այս մասին հայտարարել է միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Բրյուսել՝ 27 երկրների ղեկավարների հետ հանդիպման նպատակով ժամանելուն պես։
«Ես չեմ կարող ասել (թե հատկապես ինչ պատժամիջոցներ), մենք պատրաստվում ենք քննարկել դա համաձայնության գալուց առաջ, բայց պատրաստում ենք պատժամիջոցների լրակազմ»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։




























