Google-ը թույլ է տվել գլոբալ տաքացման վերաբերյալ գիտական տվյալները հերքող տասնյակ հոդվածներ տեղադրել:
Թվային ատելության դեմ պայքարի կենտրոնը Google-ի ակտիվ գովազդներով 50 հոդված է գտել կլիմայի փոփոխության ժխտման վերաբերյալ, որոնք հրապարակվել են նոյեմբերի 8-ից հետո, երբ նոր կանոններն ուժի մեջ են մտել:
Google-ն ի սկզբանե հայտարարել է, որ հոկտեմբերին կլիմայի փոփոխության մերժումը կավելացնի գովազդային սահմանափակ թեմաների իր ցանկում: «Իր սկզբնական հայտարարության մեջ Google-ը, կարծես թե, ընդունում է, որ իրենք դեր են խաղացել կլիմայի փոփոխության մերժումը շահութաբեր բիզնես դարձնելու գործում, սակայն իրական քայլեր չեն ձեռնարկել», - ասվում է CCDH-ի գործադիր տնօրեն Իմրան Ահմեդի հայտարարության մեջ: «Նախկինում Google-ի կարգախոսն էր «Չարիք մի գործիր», այնուամենայնիվ, կարծես թե կա մի վերապահում՝ եթե դա Google-ին մի քանի դոլար չբերի», - հավելել է նա:
Հոդվածներից մեկը, որոնցում բրիտանական ոչ առեւտրային կազմակերպությունը գտել է Google-ի գովազդի ցուցադրումը, Breitbart-ի հոդվածներից է, որտեղ գլոբալ տաքացումը որակվում է որպես «խաբեություն» եւ հոդված Western Journal-ում, որտեղ ասվում է՝ «արդյո՞ք կլիման փոխվում է, եւ արդյո՞ք դա պայմանավորված է մարդկային գործունեությամբ՝ հարցեր են, որոնք չունեն վերջնական պատասխաններ»։
Գոյություն ունի գիտական լայն կոնսենսուս գլոբալ տաքացման վերաբերյալ, եւ որ մարդկային գործունեության հետեւանքով առաջացած ջերմոցային գազերի արտանետումներն են այս փոփոխության պատճառը: Google-ի քաղաքականությունն է արգելել կոնտենտը, որը հերքում է այս փաստերից ցանկացածը:
Google-ի ներկայացուցիչը The Hill-ին հայտնել է, որ որոնողական հսկան «ստուգել է էջերը եւ համապատասխան հարկադրական բնույթի գործողություններ ձեռնարկել»:





























