Հնդկաստանում տղամարդն ամուսնացել է քրոջ հետ՝ պետությունից նպաստ ստանալու համար։ Զույգերը, որոնք մասնակցել է զանգվածային հարսանեկան արարողությանը, ստացել են գումար եւ նվերներ։ 

Յուրաքանչյուր զույգ ստացել է 35 000-ական ռուփի՝ չհաշված տան համար նվերները։ Ըստ սխեմայի մանրամասների՝ 20 000 ռուփի է փոխանցվում հարսի բանկային հաշվին, տրամադրվում են նաեւ 10 000 ռուփիի չափով նվերներ։

Հարսանիքը տեղի է ունեցել Ֆիրոզաբադի Թունդլա քաղաքում։ Սակայն «հնարամիտ» սխեման ձախողվել է, քանի որ տեղի բնակիչները զույգին ճանաչել են որպես քույր եւ եղբայր։  

Հաղորդվում է, որ միջոցներ կձեռնարկվեն «փեսայի» ու «հարսի» նկատմամբ։