Էկվադորի Էլ Օրո նահանգում Էկվադորի մշակութային ժառանգությանը պատկանող երկու շինություններ ընկել են փոսի մեջ, եւս մեկ տուն մասամբ ավերվել է, զոհեր եւ վիրավորներ չկան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։  

Փրկարարները մոտ 300 մարդու տարհանել են հարակից շենքերից։ Հարակից փողոցներում այժմ հողի հավասարացում է կատարվում։ 

Ինչպես տեղական ԶԼՄ-ներին հայտնել է ռիսկերի ծառայության ղեկավար Քրիստիան Տորեսը, տուժած տների բնակիչների վաղաժամ տարհանումն օգնել է կանխել զոհերը։ 

Սարումայի քաղաքապետ Ջանսի Լոպեսը լրագրողներին ասել է, որ միջադեպի պատճառը ոսկու հանքաքարի ապօրինի արդյունահանումն է. բնակիչները թունելներ են փորում քարեր հանելու համար՝ վտանգելով քաղաքի զգալի մասը։