Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության ավելի քան 100 անդամներ կոչ են արել նախագահ Ջո Բայդենին չեղարկել Կուբայի նկատմամբ մի շարք սահմանափակումներ ՝ օգնելու երկրին լուծել իր հումանիտար եւ տնտեսական խնդիրները։ Կոնգրեսականները, ինչպես հաղորդել է The Hill-ը, նամակ են հղել նախագահին, որում կոչ են արել վերացնել որոշ սահմանափակումներ, որոնք խոչընդոտում են Կուբա դեղերի ուղարկմանը եւ կղզի դրամական փոխանցումների իրականացմանը:

Այս միջոցները, ինչպես նշել են ամերիկացի օրենսդիրներն իրենց ուղերձում, կնպաստեն Կուբայի որոշ խնդիրների լուծմանը, որը, նրանց կարծիքով, վերապրում է «նորագույն պատմության մեջ ամենասուր տնտեսական եւ հումանիտար ճգնաժամը»։ Կուբայի դեմ ամերիկյան պատժամիջոցները, ասվում է նամակում, «տեխնիկապես թույլ են տալիս» մարդասիրական օգնություն տրամադրել այս երկրին, սակայն նրանք, ովքեր պատրաստ են այն տրամադրել, վախենում են ակամա խախտել ամերիկյան օրենքները, ուստի ձեռնպահ են մնում նման գործողություններից։ Կոնգրեսականները, մասնավորապես, կոչ են արել վերացնել միգրանտների ընտանիքների կողմից դրամական փոխանցումների սահմանափակումները եւ ուղեւորությունները Կուբա՝ ընտանեկան կապերը պահպանելու կամ վերականգնելու համար։