Թուրքիայի խորհրդարանում այս անգամ ծեծկռտուք են սարքել կին պատգամավորները։

Թուրքական Sozcu կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ իշխող կուսակցության կին պատգամավոր Բահար Այվազօղլուն ամբիոնից ելույթի ժամանակ թիրախավորել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդին եւ պատգամավորներին։

Իշխող կին պատգամավորին արձագանքած ընդդիմադիր կուսակցությա կին պատգամավորների միջեւ լեզվակռիվ է տեղի ունեցել, որը վերաճել է ծեծկռտուքի։ Տղամարդ պատգամավորները մի քիչ ուշացումով բաժանել են կողմերին։