Ուրբաթ օրը Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը՝ հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած «Միասին» կոալիցիայի առաջնորդ Պետր Ֆիալայի գլխավորությամբ, որին Զեմանը ավելի վաղ նշանակել էր վարչապետ։
Վարչապետ Ֆիալայից բացի, նոր կաբինետում ընդգրկված են 18 նախարարներ՝ 3-ով ավելի, քան վարչապետ Անդրեյ Բաբիշի նախորդ կառավարությունում։ Ավելացել են օրենսդրության, եվրոպական հարցերի, ինչպես նաեւ գիտության, հետազոտությունների եւ նորարարության նախարարներ։ Գյուղատնտեսության նախարար Զդենեկ Նեկուլան կնշանակվի ավելի ուշ՝ COVID-19-ից ապաքինվելուց հետո։
Ընդհանուր առմամբ, նախարարների կաբինետը բաղկացած է Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության 6 ներկայացուցիչներից (ներառյալ նրա առաջնորդը՝ վարչապետ Ֆիալան), Քրիստոնեա-դեմոկրատական շարժման եւ «Անկախներ եւ ավագներ» շարժման 4-ական ներկայացուցիչներից, Պիրատական կուսակցության 3 եւ TOP 09 շարժման 2 ներկայացուցիչներից։



























