ԱՄՆ-ն ստացել է անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ սկսելու Ռուսաստանի առաջարկները։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։ 

«Առանց մեր եվրոպացի դաշնակիցների եւ գործընկերների՝ եվրոպական անվտանգության վերաբերյալ բանակցություններ չեն լինի»,-ասել է Փսակին: 

Հիշեցնենք, որ Մոսկվան Վաշինգտոնի ներկայացուցիչներին է փոխանցել կոնկրետ առաջարկներ՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման իրավական երաշխիքների մշակմանը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է անհապաղ սկսել բանակցություններ այս չափազանց կարեւոր հարցի շուրջ։