Chengdu Aircraft Industrial Group ընկերությունը հայտարարել է, որ ավելացնում է իր հինգերորդ սերնդի ինքնաթիռների արտադրության տեմպերը: 2021 թվականի չորրորդ եռամսյակում Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի (PLA) կողմից Chengdu J-20 կործանիչների պահանջարկն աճել է։ Այս մասին հայտնել է Military Watch-ը, փոխանցել է «Լենտա.ռու»-ն։

Լրատվականը նշում է, որ կործանիչը թեւակոխել է զանգվածային արտադրության փուլ։ Չինական արտադրողը հայտարարել է չինացի զինվորականներին ինքնաթիռների ռեկորդային առաքումների մասին: Արտադրության տեմպերի ավելացման պատճառներից մեկը չինական WS-10B շարժիչի նախագծումն էր։

J-20A եւ J-20B կործանիչները ուժային ագրեգատ են ստացել։ Չինական շարժիչները փոխարինեցին ռուսական ուժային ագրեգատներին, որոնք օգտագործվել էին ինքնաթիռների առաջին մոդիֆիկացիաներում: