Ելի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողները եկել են այն եզրակացության, որ Երկրի հնագույն օվկիանոսները, ամենայն հավանականությամբ,  զգալիորեն ավելի աղի էին, քան ներկայում։ Այս բացահայտումը կարող է հանգեցնել մեր մոլորակի կլիմայի, մթնոլորտի եւ կյանքի զարգացումն ավելի լավ հասկանալուն, գրում է Phys.org-ը։

Գիտնականները կարծում են, որ աղի պարունակությունն օվկիանոսներում Երկրի գոյության առաջին 500 միլիոն տարում հասել է 7,5 տոկոսի։ Համեմատության համար. ժամանակակից օվկիանոսները պարունակում են մոտ 2,5 տոկոս աղ։

«Սա միայն հնագույն օվկիանոսի քիմիական բաղադրության վերծանման սկիզբն է, քանի որ կան անհայտ շատ բաներ, բայց հիմա մենք ամուր հիմք ունենք, որի վրա կարելի է հենվել»,- նշել է  հետազոտության հեղինակ Ջուն Կորենագան (Jun Korenaga)։ Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Science ամսագրում։