Ամերիկյան գիտնականները ստեղծել են պարզ տանիքածածկ սառը (չջերմացվող) տանիք ունեցող շինությունների ավտոմատ ջերմակարգավորման համար։ Նյութը սքոչի նման է եւ կարող է կպչուն ժապավենից թանկ չլինել, բայց դրանով սովորական տանիքը պատելը թույլ կտա խնայել շինությունը գիշերը կամ տարվա սառը եղանակին տաքացնելու միջոցների 10 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է 3dnews.ru-ն՝ հղում կատարելով SciTechDaily-ին։
Ավանդաբար սառը տանիքները նախատեսված են ջերմությունը ցրելու համար շրջակա տարածությունում։ Ամռանը դա լավ է, բայց ցրտերի ժամանակ խիստ հարվածում է սեփականատերերի գրպանին։ Բերքլիի Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ վանադիումի երկօքսիդի (VO2) որոշակի տաքացման դեպքում այդ նյութը մեկուսիչից կտրուկ անցնում է մետաղական վիճակի։ Ավելին, մինչեւ 67 աստիճան տաքացվելու դեպքում երկօքսիդը սկսում է հոսանք արձակել, բայց արգելակում է ջերմային ճառագայթման անցանելիությունը։
Օգտագործելով այս հայտնագործությունը՝ գիտնականները ստեղծել են տանիքածածկի նմուշ եւ մի շարք փորձեր կատարել։ Փորձերը ցույց են տվել, որ նյութը ամբողջ տարին կարող է անդրադարձել արեւի լույսի 75 տոկոսը, ներառյալ ջերմային ճառագայթումը։ 25 աստիճանից բարձր օդի ջերմության դեպքում տանիքածածկը ռադիացիոն ջերմային ճառագայթման տեսքով մթնոլորտում մինչեւ 90 տոկոսով ցրում էր ներքին եւ արտաքին ջերմությունը, բայց հենց որ ջերմաստիճանն իջնում էր (գիշերը կամ ցրտերի ժամանակ), տանիքածածկի ջերմությունը ցրելու կարողությունը կտրուկ ընկնում էր, ինչը թույլ էր տալիս պահպանել ջերմությունը տանիքի տակ եւ շինությունում։
ԱՄՆ 15 կլիմայական գոտիների մոդելավորումը ցույց է տվել, որ առաջարկված տանիքածածկը 12 գոտիներում կարող է խնայել տնատերերի ջեռուցման վճարի 10 տոկոսը։ Եվ որքան ուժեղ են ջերմաստիճանի տատանումները, այնքան այն ավելի արդյունավետ է։ Գիտնականները նախատեսում են շարունակել փորձերը մեծ մակերեսի տանիքածածկի համար, որպեսզի համոզվեն, որ այն արդյունավետ է։ Առայժմ փորձերը կատարվել են 2 սմ2 մակերեսով տանիքներին, ինչը բավական չէ նոր նյութի համակողմանի ուսումնասիրման համար։





























