SpaceX-ը շաբաթ օրն արձակել է Falcon 9 հրթիռը, որն ուղեծիր կհասցնի թուրքական Turksat 5A կապի արբանյակը։ Հեռարձակումն իրականացվում է ընկերության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից արձակումն իրականացվել է ԱՄՆ Արեւելյան ափի ժամանակով 22:58-ին (Մոսկվայի ժամանակով` 06:58-ին): Շուրջ 4.5 տոննա կշռող հինգերորդ սերնդի թուրքական կապի արբանյակը կուղարկվի գեոստացիոնար ուղեծիր՝ մոտ 35.7 հազար կմ բարձրությամբ։ Նախատեսվում է, որ այն կշահագործի առնվազն 15 տարի։
Սա SpaceX-ի արդեն երկրորդ արձակումն է վերջին 24 ժամվա ընթացքում։ Ավելի վաղ՝ շաբաթ օրը, տեղի ժամանակով 04:42-ին (Մոսկվայի ժամանակով` 15:42-ին) Վանդենբերգ ռազմաօդային բազայից (Կալիֆորնիա) գործարկվեց Falcon 9 հրթիռը Starlink միկրոարբանյակների հերթական խմբավորմամբ: Բացի այդ, ակնկալվում է, որ ընկերությունը դեկտեմբերի 21-ին կարձակի Dragon բեռնատար տիեզերանավը՝ Միջազգային տիեզերակայանում (ISS) պաշարների համալրման համար:
Հունվարի 8-ին SpaceX-ը նաեւ արձակեց թուրքական Turksat 5A կապի արբանյակով հրթիռ կրիչը։ Սպասվում է, որ այն կմնա ուղեծրում մոտ 30 տարի։





























