Եգիպտոսի Ալեքսանդրիայում ձյուն է տեղացել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Կիրակի օրը Եգիպտոսին ցիկլոն է պատուհասել՝ իր հետ բերելով երկրի հյուսիսում անձրեւներ, իսկ կենտրոնական հատվածում՝ ավազային փոթորիկներ։ Սինայի թերակղզու կենտրոնում գտնվող Սուրբ Եկատերինա վանքի տարածքում գիշերը ջերմաստիճանը իջել է մինչեւ -2, Կահիրեում եւ Միջերկրական ծովի ափին գտնվող քաղաքներում՝ +7-ից չի բարձրացել, մինչդեռ նկատվում է փոթորիկ։ 

Ալեքսանդրիայի բնակիչները արթնացել են եւ զարմացել՝ տեսնելով քաղաքի ձյունածածկ փողոցները։ Ապա ձյունը հալչել է ու հեղեղել փողոցները։ 

Միջերկրական եւ Կարմիր ծովի նավահանգիստները դադարել են նավեր ընդունել 5 մետրանոց ալիքների պատճառով։