Թուրքիայի եւ Կատարի պաշտոնյաները կմեկնեն Դոհա՝ թալիբների հետ քննարկելու օդանավակայանի շահագործման հարցը։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։
Թուրքիան հայտարարել է, որ Աֆղանստանը թալիբների կողմից գրավելուց հետո շահագործման կհանձնվի Քարզայի միջազգային օդանավակայանը։
Անկարան բանակցություններ էր վարում Դոհայի հետ Քաբուլի օդանավակայանի հարցով եւ հայտարարել է, որ աշխատում է Կատարի հետ՝ շահագործման հարցով։ Reuters-ը հայտնել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես բանակցություններ են վարում թալիբների հետ՝ օդանավակայանի կառավարման շուրջ։
Չավուշօղլուն ասել է, որ թուրքական եւ Կատարի ընկերությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Աֆղանստանում ընդհանուր առմամբ հինգ օդանավակայաններ շահագործելու համար։



























