Քաբուլում շուրջ 200 աֆղանստանցիներ երթ են կազմակերպել՝ միլիարդավոր դոլարների չափով ակտիվների ապասառեցման պահանջով։ Սա միակ բողոքի ցույցերից է, որի անցկացումը թույլատրել են թալիբները։
երթը կազմակերպել է քիչ հայտնի խմբավորումը՝ «Աֆղանական ազգային շարժում»։
Երեքշաբթի օրը տեղի ունեցած հավաքն ակնհայտորեն ստացել է Աֆղանստանի նոր ղեկավարների օրհնությունը․ թալիբների օգտահաշիվներում բազմաթիվ նկարներ եւ տեսահոլովակներ են տեղադրվել, որոնցում ասվում է, որ մասնակիցները հանդես են գալիս հասարակ քաղաքացիների անունից:
«Մեզ ուտելու բան տվեք»,-ասվում է պաստառներից մեկում։
«Մեր հիմնական պահանջն է, որ Միացյալ Նահանգները հնարավորինս շուտ ապասառեցնի մեր ակտիվները»,-AFP-ին ասել է երթի կազմակերպիչ Շաֆիկ Ահմադ Ռահիմին:
Օգոստոսի 15-ին թալիբների՝ իշխանության վերադարձից ի վեր միջազգային հանրությունը սառեցրել է մոտ 10 միլիարդ դոլարի չափով ակտիվները։





























