ԱՄՆ բնակչուհին նշել է իր 104-ամյակը եւ բացահայտել երկարակեցության գաղտնիքը, գրում է The Commercial Appeal-ը:
Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքից Էռնեստինա Սփենսերն օրն անցկացրել է իր դստեր եւ թոռան ընկերակցությամբ։ Սփենսերը ծնվել է Մեմֆիսում 1917 թվականին եւ իր ողջ կյանքն անցկացրել է հայրենի քաղաքում։ Կինը երկար տարիներ վարսահարդար է աշխատել, եւ նրա հաճախորդներ են դարձել քաղաքաբնակների մի քանի սերունդ։
104-ամյա թոշակառուն իր երկարակեցության պատճառ է անվանել սերը ուտելիքի հանդեպ։ «Ես մեծ ախորժակ ունեմ։ Ես սիրում եմ ցանկացած ուտելիք: Ճիշտ է, ես հրաժարվել եմ աղից եւ շաքարից»,-ասել է կինը։
Նա նաեւ նշել է, որ իրեն դուր է գալիս, թե ինչպես է փոխվել Մեմֆիսը վերջին հարյուրամյակի ընթացքում, եւ ուրախ է, որ նա դարձել է այդ փոփոխությունների ականատեսը։ Սփենսերը երիտասարդներին խորհուրդ է տվել հետեւել Սուրբ Գրությանն ու չստել։





























