Իսպանիայում ոստիկանները կալանավորել են երկու տղամարդու, որոնք սուրբծննդյան վիճակախաղ էին կազմակերպել, որի մրցանակը ազդրամիս եւ թմրանյութեր պարունակող զամբյուղն էր, տեղեկացնում է BBC News-ը։
Ոստիկանները շուրջկալ են իրականացրել Մուրսիա քաղաքի նարկոպրիթոնում, որի ընթացքում կալանավորել են մեկ իսպանացու եւ մեկ արգենտինացու։ Նրանք հայտնաբերել են, որ հանցագործները երկու վիճակախաղ էին կազմակերպել՝ Սուրբծննդյան եւ Մկրտության, որի մասնակիցները կարող էին շահել «թմրազամբյուղ, որի մեջ կային կոկաին, հաշիշ, ալկոհոլ, ծխախոտ եւ ութ կիլոգրամանոց ազդրամիս։ Պատին փակցված էր խաղարկության մասնակիցների ցուցակը։ Առաջին թմրավիճակախաղի տոմսերը հինգ եվրո արժեին, իսկ երկրորդինը՝ 10 եվրո։





























