Սառույցների տակ թաքնված են անհաշիվ քանակությամբ կենդանի միկրոօրգանիզմներ։ Գիտնականների խմբին վերջերս հաջողվել է Անտարկտիդայի սառույցներում հայտնաբերել կյանքի օազիս օրգանիզմների 77 տեսակներից։
Ալֆրեդ Վեգեների ինստիտուտի եւ Հելմհոլցի անվան բեւեռային եւ ծովային հետազոտությունների կենտրոնի հետազոտողները մի շարք ուսումնասիրություններ են կատարել Նոյմայեր 3 կայանի շրջանում, որը գտնվում է Ուեդել ծովի հարավարեւելյան մասում։ Նրանք հորատանցք են բացել սառցադաշտում եւ ծովի հատակի մակերեւույթին հայտնաբերել են կյանքի վկայություններ։ Հայտնաբերվել է կենսաբանական տեսակների հարուստ բազմազանություն։
Գիտնականները նշում են, որ այդքան տեսակների հետքերի հայտնաբերումը զարմանալի է։ Հայտնաբերված տեսակների մեծ մասը սնվում է ֆիտոպլանկտոններով, չնայած չկան այնպիսի բույսեր եւ ջրիմուռներ, որոնք կարող էին գոյատեւել նման պայմաններում։ Ներկա պահին մասնագետներին հետաքրքրում են այն հարցերը, թե ինչպես է այդ տեսակներին հաջողվել գոյատեւել եւ զարգանալ նման ծայրահեղ պայմաններում։
Մասնագետները ենթադրել են, որ սառցադաշտերի տակ ապրում է ջրիմուռների բավականաչափ քանակություն, որոնք այնտեղ են հայտնվում բաց ջրամբարներից։ Դրա շնորհիվ էլ առաջանում է ամուր սնդդային ցանց։
Մասնագետները նշում են, որ անհանգիստ են այսքան երկարակյաց օրգանիզմերի համար։ Բանն այն է, որ այս հնագույն օրգանիզմները անհետացման սպառնալիքի տակ են սառցադաշտերի հալչելու պատճառով։





























