Իսրայելը կգերադասեր, որպեսզի ԱՄՆ-ն եւ մյուս տերությունները հրաժարվեն Իրանի հետ միջուկային բանակցություններից, քան «վատ գործարք» կնքեն, The New York Times-ին ասել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը:
Լավագույն սցենարը, նրա խոսքով, Իրանի հետ «լավ գործարքը» կլիներ: «Մենք գործարքի հետ խնդիր չունենք։ Լավ գործարքը լավ է»,- ասել է Լապիդը:
«Երկրորդ լավագույն տարբերակը կլինի գործարքի բացակայությունը, ավելի կոշտ պատժամիջոցները եւ երաշխավորելը, որ Իրանը չի կարող առաջ շարժվել: Իսկ երրորդը եւ ամենավատը վատ գործարքն է»,- հավելել է նա:
Լապիդը չի մանրամասնել, թե ինչ է նշանակում «լավ» կամ «վատ» գործարք:





























