Ամերիկյան երկրաֆիզիկական միության ամենամյա համաժողովում գիտնականները տեղեկացրել են այն մասին, որ 41 հազար տարի առաջ Երկրի մագնիսական դաշտի խախտումը հանգեցրել է այն բանին, որ բեւեռափայլեր են նկատվում նաեւ հասարակածում։ 1300 տարի պահանջվեց, որպեսզի մագնիսական դաշտը վերադառնա «նորմալ» ռեժիմին։ Այս մասին գրում է «Вокруг света» ճանաչողական պորտալը՝ հղում կատարելով Live Science-ին։
Հետազոտողները նշում են, որ երկրամագնիսական փոթորկի ժամանակ, որը հայտնի է որպես Լաշամպի իրադարձություն, մագնիսական դաշտերը թուլացել են, եւ Երկրի մագնիսական դաշտը փոխել է թեքումը։ Դա հանգեցրել է այն բանին, որ բարձրէներգետիկ արեւային մասնիկների հոսքը դադարել է վերուղղորդվել դեպի հյուսիսային եւ հարավային բեւեռներ։





























