Ռուսական ПД-14 շարժիչով եւ թեւով МС-21 ինքնաթիռների սերիական արտադրությունը կսկսվի 2024 թվականին։ Այս մասին տեղեկացրել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Չեմեզովը նաեւ տեղեկացրել է, որ ինքնաթիռի արտադրության ծավալը նախատեսվում է ավելացնել ամեն տարի՝ մինչեւ 2027 թվականը աստիճանաբար տեմպը հասցնելով 76-ի։
«Եթե խոսենք МС-21-ի մասին, ապա անցած տարվա դեկտեմբերին մենք առաջին անգամ բարձրացրինք մեր ինքնաթիռը... մեր կոմպոզիտային թեւով... Եվ 2024թ. արդեն կսկսվի լրիվ ռուսական արտադրության ինքնաթիռների սերիական արտադրությունը, որոնց շարժիչները նույնպես ռուսական արտադրության կլինեն,- ասել է նա։- 2022թ. մենք կթողարկենք առաջին սերիական մեքենաները... 2023թ. նախատեսում ենք արդեն վեց մեքենա, հետո՝ 12, 2025-ին մենք պետք է 32 մեքենա ունենանք։ Եվ 2027-ին՝ 76 մեքենա»։




























