Հայտնի Mozilla Firefox բրաուզերում սխալ է հայտնաբերվել, որի պատճառով ծրագիրը հանկարծակի դադարեցրել է աշխատանքը շատ օգտատերերի մոտ: Այս մասին հաղորդվում է bug sharing-ի ֆորումում:
Փորձագետների կարծիքով՝ խնդիրը կապված է Google Cloud Load Balancer կամ CloudFlare ծառայության թարմացման հետ, որով աշխատում են Firefox սերվերները։ Արդյունքում HTTP3 արձանագրության սխալ է հայտնաբերվում, որը խանգարում է կայքերի բեռնմանը:
Առայժմ ֆորումի փորձագետները խորհուրդ են տվել անջատել HTTP3-ը՝ սխալի ազդեցությունը մեղմելու համար: Այս միջոցը կօգնի վերականգնել բրաուզերի աշխատանքը, մինչեւ մշակողներին կհաջողվի գտնել խափանման ճշգրիտ պատճառը:





























