Արարատի մարզում, այսօր՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել, ժամը 09:10-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Նորամարգ-Ռանչպար ավտոճանապարհի  1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն: Օպերատիվ է գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, որը վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը   առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: