Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները շատ ակտիվ փուլ են մտել, եւ կողմերի առջեւ խնդիր է դրված հակամարտության լուծման գործընթացում առաջընթաց գրանցել։ Այս մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն։
«Այդ է պատճառը, որ մենք չպետք է շտապենք հետեւություններ անել եւ պետք է սպասենք իրադարձությունների մոտալուտ զարգացմանը»,- նկատեց նա՝ ընդգծելով, որ կողմերը, համագործակցելով Մինսկի խմբի համանախագահների հետ, պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումները, իսկ հետո ամփոփեն դրա արդյունքները։




























