Տավուշի մարզում, այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11:40–ի սահմաններում Lada Priora մակնիշի ավտոմեքենան Ազատամուտ բնակավայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել:

Shamshyancom-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով  դիմել է «Իջևան» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ  ՃՈ  հետաքննիչի կողմից նյութեր են նապապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: