Թուրքիայի Տրապիզոն նահանգում ավտոբուսի վթարից մահացած 8 հոգուց մեկի՝ 18-ամյա Ջեյլան Դեղիրմենջիի հետ կապված նոր մանրամասները զարմացրել է հարազատներին։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ շրջապատում կենսուրախ եւ աշխույժ աղջկա տպավորություն թողած Ջեյլանը մահվանից մեկ շաբաթ առաջ իրենց տան պատին գրել է իր ծննդյան եւ մահվան տարեթվերը։
18-ամյա աղջիկը պատին գրել էր իր անունն ու ազգանունը, որի տակ՝ ծննդյան թիվ. 24. 07. 1993 եւ մահվան տարեթիվ. 17.05.2012։
Նշենք, որ ավտովթարը տեղի է ունեցել 16.07. 2011-ին։ Հարսանիքի մասնակիցներով լի ավտոբուսը գահավիժել է ձորը, որի հետեւանքով մահացել է 8 մարդ:




























