Վաշինգթոնում հուլիսի 19-20-ին կայանալիք հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտպանական խորհրդակցությունների ընթացքում նախատեսվում են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության հարցերին առնչվող քննարկումներ եւ հանդիպումներ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Միշելե Ֆլոուրնոյի (Michele Flournoy), պաշտպանության քարտուղարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Ալեքսանդր Վերշբոյի (Alexander Vershbow), ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի օգնական Սելեսթե Վոլանդերի (Celeste Wallander) և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:




























