Ամսվա առաջին օրը պղնձի գինն աճում է համաշխարհային այլ խոշոր արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի անկման պատճառով, վկայում են սակարկությունների տվյալները։

Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսները թանկացել են 0,25%-ով՝ հասնելով 4,3377 դոլարի մեկ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կիլոգրամ)։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երկուշաբթի օրվա արդյունքներով պղնձի գինը նվազել է 0,02 տոկոսով, մինչեւ 9506 դոլար, ալյումինի արժեքը՝ 2 տոկոսով, մինչեւ 3021 դոլար, ցինկի արժեքը՝ 0,65 տոկոսով, մինչեւ 3,586 դոլար: