1,3 կմ տրամագծով աստերոիդը մարտի 4-ին մեր մոլորակից ավելի քան 4,8 միլիոն կիլոմետր հեռավորությամբ կթռչի եւ չի բախվի Երկրին։ Այս մասին շաբաթ օրը հայտնել են «Ռոսկոսմոս» պետական ընկերությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Տիեզերական մարմնի տրամագիծը մոտ 1,3 կմ է, այսինքն՝ չորս անգամ ավելի Էյֆելյան աշտարակի բարձրությունից։ Ակնկալվում է, որ աստերոիդը մոլորակի մոտով մարտի 4-ին կթռչի»,- ասվում է Telegram-ում «Ռոսկոսմոս»-ի հաղորդագրության մեջ։
«Ռոսկոսմոս»-ի տեղեկատվությամբ, աստերոիդը չի բախվի Երկրին, քանի որ նրանից ավելի քան 4,8 մլն կմ հեռավորությամբ կթռչի, ինչը 10 անգամ ավելի է, քան Լուսնի եւ մեր մոլորակի միջեւ հեռավորությունը։
«Անհանգստանալու կարիք չկա»,- ընդգծել են պետական ընկերությունում։





























