Հայաստանի 25-ամյա մի քաղաքացի, ով հյուրընկալվել է Ղազախստանում բնակվող իր ազգականներին, նրանցից երկուսի հետ ձերբակալվել է չորս ոչխար գողանալու կասկածանքով: Ինչպես հաղորդում է «Նովոստի Ղազախստանը», ոչխարները գողացվել են հենց արոտավայրից, մինչ հովիվը գնացել է ճաշելու: Ձերբակալվածների խոսքով` իրենք ոչխարները սկզբում բարձել են «Ժիգուլին», հետո տեղափոխել են ՈւԱԶ-ի մեջ: «Ներկայումս բոլոր երեք կասկածյալները ձերբակալված են եւ գտնվում են մեկուսարանում»,-ասել են Հյուսիս-Ղազախական մարզի ներքին գործերի բաժանմունքից:

Գողացված անասունը վերադարձվել է տերերին: