Վրաստանի հարավում գտնվող Սամեբա գյուղից ինը կիլոմետր հեռավորության վրա այսօր 3.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է «Sputnik Գրուզիան»՝ վկայակոչելով Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը։
Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 16:17-ին։ Հիպոկենտրոնը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա։
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը՝ 7.0 մագնիտուդ, տեղի էր ունեցել 1991 թվականին Ռաճա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) շրջաններում։ Ուժգնությունն էպիկենտրոնում 9 բալ էր կազմել։ Այս երկրաշարժի հետեւանքով զոհվեց մոտ 200 մարդ, ավերվեց գրեթե 46 հազար տուն եւ հազար արդյունաբերական օբյեկտ։





























