Նորզելանդական Դանիդին քաղաքի արվարձանում ռեգբի սիրողների բավական հետաքրքրական հանդիպում է տեղի ունեցել, հայտնում է thewest.com.au-ն։

Արդեն ութերորդ անգամ անցկացվող ավանդական խաղերը հատկանշական են նրանով, որ անցկացվում են մարզահագուստի իսպառ բացակայությամբ։

Ճիշտ է, այս անգամ ավանդույթը մի փոքր խախտվել է. եթե դանիդինցիները ազնվորեն մերկ են խաղացել, նրանց մրցակիցները ծածկել են իրենց մերկությունը։ Խաղին նաեւ աղջիկներ են մասնակցել։

Խաղն ընթացել է +7 աստիճան պայմաններում (Հարավային կիսագնդում այժմ ձմեռ է)։ Չնայած մարդկանց վերաբերմունքն այս միջոցառմանը միանշանակ չէ, սակայն տեղական իշխանությունները չեն խոչընդոտում այս նախաձեռնությանը։