Telegram-ի օգտատերերը մեսենջերի աշխատանքում խափանումների են բախվել։ Ինտերնետ-ռեսուրսների խափանումների եւ անջատումների մասին հրապարակվել է Downdetector կայքում, տեղեկացնում է ВремяН-ը։

Խափանումներն սկսվել են փետրվարի 24-ի առավոտյան, գրանցվել է Telegram-ի աշխատանքի մոտ 3 300 խափանում։

Ցանցի օգտատերերը ուշադրություն են դարձրել մի քանի խնդիրների վրա՝ հաղորդագրությունները չեն առաքվում, մեսենջերը չի բեռնվում, անհնար է մտնել հավելված։

Մեսենջերի աշխատանքի հետ կապված խնդիրներ են եղել Ռուսաստանի խոշոր քաղաքներում, ինչպես նաեւ Ուզբեկստանում, Ուկրաինայում եւ մի շարք այլ երկրներում։