Hyundai Motor Co եւ Kia Corp ավտոարտադրողների դեմ դատական հայց են ներկայացրել վարորդները՝ պնդելով, որ նրանց ավտոմեքենաների արգելափակման համակարգի խոտանը կարող է հանգեցնել բռնկման, հաղորդում է Reuters-ը:
Կոլեկտիվ հայցը, որը ներկայացվել է Կալիֆոռնիա նահանգի Սանտա Անա քաղաքի դաշնային դատարան, հաջորդել է փետրվարի 8-ին հարավկորեական ավտոարտադրողների կողմից 2014-2019թթ. արտադրության շուրջ 485 000 Hyundai Santa Fe, Hyundai Tucson, Kia K900 եւ Kia Sportage ավտոմեքենաներ հետ կանչելուն:
Հայցվորները պահանջում են փոխհատուցում եւ տուգանքներ:
Hyundai-ն ու Kia-ն հայտարարել են, որ հիդրավլիկ էլեկտրոնային բլոկների անսարքությունը կարող է հանգեցնել կարճ միացման, ինչը բարձրացնում է շարժչի հատվածում բռնկման վտանգը շարժման կամ անգամ կայանելու ժամանակ:
Նրանք խորհուրդ են տվել կայանել մեքենաները փողոցում եւ մարդկանցից հեռու, ինչպես նաեւ հայտնել են, որ առաջիկայում կտեղադրվեն նոր ապահովիչներ: Մեքենաները հետ են կանչվել բռնկման մասին 11 հաղորդագրություններից հետո:
Հայցը նաեւ վերաբերում է Hyundai-ի ու Kia-ի 2006-2021թթ. արտադրության մյուս մոդելներին, որոնք, երթադրաբար, ունեն նույնօրինակ խնդիրներ:





























